Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն![]() 1 նոյեմբերի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Ցուցադրությունները կազմակերպվել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի կողմից` ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ: «Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ: «Առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, և դարձյալ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ: Այս տարի փառատոնը կրում է «Թող թևածի խաղաղությունն ամենուր» խորագիրը»,- նշեց նա: Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և Գյումրիում: Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում, նոյեմբերի 2-ին` ժամը 18:45-ին, կցուցադրվի «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում», նոյեմբերի 3-ին` ժամը 18:00-ին` «Գարնանային ձյուն», ժամը 20:30-ին` «Երբ ապրում ես հորդ հետ… Ձիձոյի դեմքը», նոյեմբերի 4-ին` ժամը 18:00-ին` «Ձեն», ժամը 20:00-ին` «Գազանանոց Ասախիյամա – Պինգվինները երկնքում» ֆիլմերը: Իսկ Գյումրիում նոյեմբերի5-ին` ժամը 14:00-ին, կցուցադրվի «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում», նոյեմբերի 6-ին` ժամը 16:00-ին` «Ձեն», իսկ ժամը 18:15-ին` «Գազանանոց Ասախիյամա – Պինգվինները երկնքում» ֆիլմերը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |