Ռուս-վրացական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ Պուտինը նախագահ է, կարծում են ՄԱՇ պատգամավորները

Ռուս-վրացական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ Պուտինը նախագահ է, կարծում են ՄԱՇ պատգամավորները

PanARMENIAN.Net - Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչին չի հաջողվի վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանում համոզված են Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունում, որը կազմում են «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) պատգամավորները:

Ինչպես կարծում են Միխայիլ Սահակաշվիլիի համախոհները, երկու երկրների հարաբերությունները չեն փոխվի, քանի դեռ Ռուսաստանը գլխավորում է Վլադիմիր Պուտինը: «Զուրաբ Աբաշիձեն փորձ ունի, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում ես հոռետեսորեն եմ տրամադրված»,- ասել է փոքրամասնության պատգամավոր Ակակի Մինաշվիլին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---