1 նոյեմբերի 2012 - 21:34 AMT
Կոնստանտին Կոսաչև. Եվրասիական միության ստեղծումը կարող է դառնալ միասնական Եվրոպայի կառուցման լրացուցիչ տարր

Եվրասիական միության ստեղծումը կարող է դառնալ միասնական Եվրոպայի կառուցման լրացուցիչ տարր: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ակումբի նախագահ, Ռոսհամագործակցության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:

Նա ժամանել է Կիպրոսի մայրաքաղաք Եվրոպական ակումբի հերթական նիստին մասնակցելու համար: Դրա շրջանակներում կազմակերպվել է համաժողով, որի գլխավոր թեման դարձել է Եվրասիական միության ստեղծման հայեցակարգի բացատրումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Եվրասիական միությունը սրընթաց թափ է ստանում: Սակայն ԵՄ-ում շատերը դրան վերաբերվում են անհասկանալի խանդով, համարելով, որ այն Խորհրդային Միությունը վերականգնելու և Եվրոպական պառակտելու թաքնված փորձ է»,- ասել է Կոսաչևը: