Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է Դեյր էզ Զոր նահանգում ահաբեկիչների կողմից նավթատարի պայթեցման մասին, որն առաջացրել է հրդեհ: Միջադեպի այլ մանրամասների և դրա հետևանքների մասին չի հաղորդվում:
Վերջին ամիսների ընթացքում Սիրիայում Դեյր էզ Զոր, Հոմս նահանգներում տեղի են ունեցել նավթախողովակները պայթեցնելու մի քանի դեպքեր:
Սիրիական պաշտոնական ԶԼՄ-ների հաղորդագրություններում բոլոր այդ պայթյունների մեղքը դրվում է զինված ահաբեկչական խմբավորումների վրա, որոնք նպատակ ունեն վնաս հասցնել երկրի տնտեսությանը: