ԱՄՆ-ում «Սենդի» փոթորիկը խլել է 98 մարդու կյանք: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները:
Բնական աղետն ամենից շատ կյանքեր է խլել Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում՝ համապատասխանաբար 48 և 13, հինգշաբթի օրը հաղորդել է տեղի ոստիկանությունը: Տեղեկությունների համաձայն, «Սենդին» Մերիլենդում և Փենսիլվանիայում հանեգցրել է 22 մարդու մահվան, Արևմտհյան Վիրջինիայի վեց բնակիչների, Կոնեկտիկուտի՝ չոևս, Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում և կանադական Տորոնտոյում՝ հինգ:
Կարիբյան ավազանի պետություններում փոթորկի զոհերի թիվը հասել է 69-ի: