«Իրավունք».Գյումրիի նախկին քաղաքապետը սպառնում է «բացել բերանը»

«Իրավունք».Գյումրիի նախկին քաղաքապետը սպառնում է «բացել բերանը»

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով քաղաքապետարանի «Չայկայի» անհետացման հետ կապված պատմությանը, «Իրավունք» թերթին ասել է. «Ինձ հազար տարի մնա էդ ավտոն պետք չէր, ուղղակի ըստեղ պրինցիպի հարց ա։ Ես կարամ «Չայկայի» նման մի քանի ավտո առնեմ։ Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչև հիմա վառված են ինձանից։ Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս: Սաղ էլ՝ սկսած էսօրվա Գյումրիի տեղական կառավարման աշխատակիցներից, վերջացրած իրենց քաղաքապետով, գիտեն, որ Գյումրիի մեծ մասը մինչև էսօր ինձ ա պրիզնատ գալիս, ինձ են դիմում ամեն հարցով։ Ում կարում եմ, օգնում եմ, ում էլ չէ, ասում եմ՝ գնացեք ձեր նոր քաղաքապետի մոտ։ Ուզում եմ ասեմ, որ ձեռքիցս եկածը անում եմ Գյումրեցիների համար» և հենց դրանից ա, որ ոմանք էն, ոնց որ ասում են, ճնշմանը չեն դիմանում, անճարությունից սկսում են կեղտեր ման գալ իմ վրա։ Բայց դե, էդ կեղտ շպրտողները թող մտածեն, որ իրանք էնքան բացթողումներ ունեն արած, որ էլ չասած, թող համբերությանս հետ չխաղան, բերանս բացել չտան»»,- գրում է «Իրավունք»-ը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---