Չիգորինի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը կիսում են 5-10-րդ տեղերը

Չիգորինի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը կիսում են 5-10-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում արդեն կայացել են վեց տուրեր: Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հանդիպել է Միխայիլ Անտիպովի (Ռուսաստան) հետ և հաղթանակ տարել: Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Կիրիլ Ստուպկային (Բելառուս), իսկ Զավեն Անդրիասյանը՝ Դասա Դեբաշիսին (Հնդկաստան):

Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Բոգդան Բելյակովի հետ (Ռուսաստան), իսկ Հովիկ Հայրապետյանը՝ Իգոր Լուսիայի (Ռուսաստան):

Այդ տուրից հետո Հովհաննիսյանը և Հակոբյանը հավաքել են 5-ական միավոր և զբաղեցնում են 5-10-րդ տեղերը:

Չիգորինի մրցաշարն ընթանում է Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---