Հրաչյա Բերբերյանը հորդորում է իշխանություններին միջոցներ չխնայել և հենց այսօր պայքարել ցեցի դեմ

Հրաչյա Բերբերյանը հորդորում է իշխանություններին միջոցներ չխնայել և հենց այսօր պայքարել ցեցի դեմ

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսական տարին Հայաստանում կարելի է բաժանել ըստ դրական ձեռքբերումների և խնդիրների: Ինչպես նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը, կորիզավորների գծով բերքն այս տարի բավականին բարենպաստ էր: «Ծիրանի բերքի աճն այս տարի կազմեց 40 տոկոս, ունեցանք դեղձի և խնձորի լավ բերք: Դա կապված է նրա հետ, որ գյուղացիներն այս տարի ժամանակին մշակեցին ծառերն ու պարարտանյութ օգտագործեցին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այստեղ, ըստ նրա, իրավիճակը նույնն է ինչ նախորդ տարի, երբ լոլիկի արտադրությունը կրճատվեց 45 գյուղերում ցեցի առկայության պատճառով: Բացի այդ, այս տարի 7-10 տոկոսի աճ ունենք ցորենի ցանքատարածությունների ավելացման առումով, ինչը դրական է, սակայն արտադրությունը նվազեց բնակլիմայական պայմանների ու օդի չորության, ինչպես նաև անորակ սերմի պատճառով, որը գյուղացիները ստացել էին կառավարությունից:

«Նրանք հիմա դիմում են նախագահին ու կառավարությանը, քանի որ մոտ 8000 հա ցանքատարածություն այժմ խնդրահարույց է»,-ասել է նա:

Նման իրավիճակ է նաև կարտոֆիլի դեպքում: «Արարատյան դաշտավայրում լավ բերք կա, սակայն խնդիրներ կան ցեցի տարածման հետ կապված, ինչն ազդել է որակի վրա: «Գյուղացիները սխալ են վարվել՝ ոչնչացնելու փոխարեն, կարտոֆիլը նետել են աղբակույտը կամ ոռոգման ջրի հարևանությամբ, ինչն էլ նպաստել է վարակի տարածմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ցեցը վարակում է նաև ծխախոտը, սմբուկն ու բիբարը:

.Նա չի բացառել, որ նման իրավիճակը կհանգեցնի կարտոֆիլի գնաճին առաջիկայում: «Եթե մենք չլուծենք այդ խնդիրը, ապա կվարակվի մոտ 200 գյուղ: Դրա համար անհրաժեշտ է միջոցներ հատկացնել պետբյուջեից: Եթե մենք անցյալ տարի 10 մլն դրամ ծախսեինք 2 գյուղի վրա, ապա այսօր արդեն նման խնդրով 40 գյուղ չէինք ունենա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---