Օբամայի պահնորդական ծառայության աշխատակիցը մահացած է հայտնաբերվել սեփական մեքենայում

Օբամայի պահնորդական ծառայության աշխատակիցը մահացած է հայտնաբերվել սեփական մեքենայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ գաղտնի ծառայության բարձրաստիճան աշխատակիցը, որը զբաղվում էր նախագահի և պետության մյուս առաջին դեմքերի անվտանգության ապահովմամբ, մահացած է հայտնաբերվել սեփական մեքենայում, հայտնել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը իրազեկ աղբյուրի վրա հղումով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես հայտնում է գործակալությունը, 47-ամյա Ռաֆայել Պրիետոյի դին հայտնաբերվել է անցած շաբաթ: Փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է շմոլ գազից: Քննիչները կարծում են, որ դա ինքնասպանություն է: Պրիետոն ամուսնացած էր, երեխաներ ուներ:

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ Պրիետոն երկար ժամանակ սիրային կապ է ունեցել Մեքսիկայի քաղաքացի կնոջ հետ: Գաղտնի ծառայության բոլոր աշխատակիցները պարտավոր են ղեկավարությանը հայտնել օտարերկրացիների հետ ցանկացած հարաբերությունների մասին:

Պրիետոյի մահը, ինչպես նաև կասկածները, որ նա սիրային կապ է ունեցել մեքսիկուհու հետ, առաջին սկանդալը չէ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների հետ կապված: Ապրիլին ԶԼՄ-ները հայտարարեցին, որ մի քանի գաղտնի գործակալներ և զինծառայողներ, որոնք պետք է ապահովեին Օբամայի անվտանգությանը Կոլումբիա այցի ժամանակ, հյուրանոցում խրախճանք էին սարքել մարմնավաճառների հետ: 12 գործակալներ և 12 զինծառայողներ հեռացվեցին «անպարկեշտ պահվածքի» համար:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---