Ուիլեմ վան դեռ Գիստ. Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ առաջընթաց կա

Ուիլեմ վան դեռ Գիստ. Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ  առաջընթաց  կա

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի 11-րդ նիստը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ: Նիստին Դեսպան Տրայան Հրիստեան ներկայացրեց ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության վերջին զարգացումները: Նա իր խոսքում նշեց, որ Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արագորեն առաջ են շարժվում: «Բավական լուրջ հիմքեր կան լավատես լինելու համար»,- ընդգծեց դեսպանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ առաջընթաց կա, բայց անելիքները ևս շատ են:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյոր-Բիզոն ներկայացրեց ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքները ինչպես բարեփոխումների և զարգացման ծրագրերի, այնպես էլ՝ նախաձեռնությունների համատեքստում: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ուիլեմ վան դեռ Գիստը ընդգծեց Հայաստանի՝ ԵՄ-ին ավելի մոտ դառնալու լուջ մտադրությունը: Նա ներկայացրեց 2012թ. Հուլիս-սեպտեմբեր եռամսյակային զեկույցի հիմնական կետերը, ինչպես նաև՝ աշխատանքային խմբի հիմնական երեք առաջարկությունները:

Խորհուրդն իր գոհունակությունը հայտնեց 2012-ի հուլիս-սեպտեմբեր ամսիների եռամսյանկային հաշվետվության վերաբերյալ, որտեղ ներկայացվել էր Խորհրդատվական խմբի տրամադրած քաղաքական հարցերով խորհրդատվությունը: Աշխատանքները ներառել են տեխնիակական խոչընդոտների, սննդամթերքի անվտանգության և մտավոր սեփականության իրավունքի ոլորտներում Գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգը: Խորհուրդը նշեց մաքսային բարեփոխումների ռազմավարության մշակման, ինչպես նաև սննդային և ոչ սննդային արտադրանքի օրենսդրական դաշտի տարբերությունների ուղղությամբ տրամադրված խորհրդատվության և իրականացված այլ միջոցառումների մասին: Ավելացնենք, որ նիստին մասնակցեցին ՀՀ նախագահի, կառավարության աշխատակազմերի, ԵՄ անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի Զարգացման ծրագրի բարձրաստիճան պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---