Աշոտ Մարտիրոսյան. ՀՀ էներգետիկ անվտանգությունն առանց նոր ատոմակայանի անհնար է![]() 2 նոյեմբերի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ցանկացած ատոմակայան բարձր վտանգի ռիսկ է, նույնիսկ ամենաարդիականը, գտնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Գործող էներգաբլոկը միայն հին լինելու պատճառով կանգնեցնելու պահանջները հիմնավորված չեն»,-ասաց նա նոյեմբերի 2-ին լրագրողներին՝ մեկնաբանելով Հայաստանի որոշ հարևան երկրների, մասնավորապես, Ադրբեջանի պահանջները ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցնելու մասին: Աշոտ Մարտիրոսյանն առաջարկել է «չկամեցողներին» գեթ մեկ փաստարկ ներկայացնել այն բանի, որ ՀԱԷԿ-ը չի համապատասխանում անվտանգության որևէ չափանիշի: «Բոլոր այդ հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում, դրանց համար տեխնիկական ոչ մի հիմնավորում չկա»,-ասել է նա: Նա նշել է, որ ՀԱԷԿ անվտանգությունը համադրելի է նույնատիպ ատոմակայնների հետ, որոնք գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում ու Սլովակիայում: Նա նաև մեկնաբանել է Ադրբեջանի պահվածքը Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում: «Ես գիտեմ, թե ինչ է մտածում Ադրբեջանը, սակայն եթե նրանք լուրջ մարդիկ են, չպետք է մտածեն դրա մասին, եթե արկածախնդիրներ են՝ դրա համար պետք է հատեն Հայաստանի օդային տարածքը և կհանդիպեն համապատասխան դիմադրության»,-ասել է նա: Նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը Հայաստանի գերակայությունների թվում է: Ըստ Աշոտ Մարտիրոսյանի, այժմ նորմատիվ բազայի ստեղծման աշխատանք է տարվում, որը պետք է ապահովի էներգաբլոկի անվտանգությունը, ՄԱԳԱՏԷ-ի ու ԱՄՆ փորձագետների ու գործընկերների հետ համատեղ: «Ըստ ատոմային էներգետիկայի զարգացման հայեցակարգի, ՀՀ էներգետիկ անվտանգությունն առանց նոր ատոմակայանի անհնար է»,-ասել է նա: Աշոտ Մարտիրոսյանը չի հրապարակել նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկային ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները՝ հայտնելով միայն, որ արդեն ընտրված է հարթակը, որն արժանացել է միջազգային փորձագետների հավանության: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |