Րաֆֆի Հովհաննիսյանը` նախագահի թեկնածու

Րաֆֆի Հովհաննիսյանը` նախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրություններին: Իր մասնակցության վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին: Սա ես անում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և կամք, և մեղք այսօրվա իրավիճակի համար, և ուզում է մասնակցել դրա հաղթահարմանն, ապաքինմանը և թողությանը»,- իր հայտարարության մեջ նշեց Ր. Հովհաննիսյանը և հավելեց, որ չի հանդուրժելու սուտ և կեղծիք: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե առաջիկա ընտրությունները լինեն ազատ ընտրություններ, Հայաստանը կունենա նոր նախագահ: Եթե չլինեն, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը կպայքարի, մինչև ժողովուրդը վայելի հաղթանակը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---