Սերգեյ Հարությունյան. Երկաթուղային տրանսպորտի արագությունն ավելանալու է

Սերգեյ Հարությունյան. Երկաթուղային տրանսպորտի արագությունն ավելանալու է

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան երկաթուղին վարորդներին հորդորում է զգուշությամբ անցնել երկաթուղային գծանցները : Այսօր մամուլի ասուլիսում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը ներկայացրեց 2012թ. տեղի ունեցած պատահարների վիճակագրությունը: «2012թ. առաջին 10 ամսվա ընթացքում երկաթուղում գրանցվել է 7 պատահար` 3 մեքենայի բախում, 4 վրաերթ, որոնց արդյունքում տուժել է 11 հոգի` 5 զոհ, 5 միջին ծանրության վնասվածք և 1 թեթև վնասվածք:

Հարությունյանը հիշատակեց, մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքի բախումը OPEL մակնիշի մեքենային, որի արդյունքում մահացել է մեկ և տուժել 4 մարդ: «Այս պատահարները տեղի են ունենում թե իրավապահ մարմինների, թեերկաթուղու բազմակի զգուշացումներից հետո: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները` միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել. գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Երկաթուղին համարվում է վտանգավոր օբյեկտ, բայց հաճախ նույնիսկ հսկվող գծանցներում վարորդները արհամարում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը` գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից»,- նշեց նա` հավելելով, որ գնացքների արագությունը ոչ միայն չի նվազելու, այլև ավելանալու է:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեների խոսքով` ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտանգությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---