Gallup International Association. Ո՞ւմ կընտրեր ՀՀ քաղաքացին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի

Gallup International Association.  Ո՞ւմ կընտրեր ՀՀ քաղաքացին, եթե ընտրությունները լինեին  առաջիկա կիրակի

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ նախագահի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հայաստանի քաղաքացիների 28 %-ն իր ձայնը կտար երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, 19-%-ը Գագիկ Ծառուկյանին, 11 %-ը Ռոբերտ Քոչարյանին, 4 %-ը Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 %-ը Վարդան Օսկանյանին, 3 %-ը Լևոն Տեր-Պետրոսյանին 1 %-ը Վահան Հովհաննիսյանին և 1%-ը Արթուր Բաղդասարյանին: Նման սոցհարցում է իրականացրել Gallup internatuional Assocition-ը, որի արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումները, որոնք իրականացվել են հոկտեմբերի 9-20-նն ընկած ժամանակահատվածում, իրականացվել են դեմ առ դեմ տարբերակով և հարցումների քանակը եղել է 1067, իսկ հարցման տիրույթը ընդգրկել է ողջ Հայաստանի Հանրապետությունը:

Gallup International Association-ի նույն հարցման համաձայն Հայաստանի քաղաքացիների կարծիքով ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է Սերժ Սարգսյանը ՝ 32 %, որին հաջորդում է Գագիկ Ծառուկյանը՝ 29 % , Ռոբերտ Քոչարյանը՝ 9%, Րաֆֆի Հովհաննիսյանը 4 %, Վահան Հովհաննիսյանը 3 %, Լևոն Տեր-Պետրոսյանը 3%, Արթուր Բաղդասարյանը 2 %: Նշենք, որ այս հարցմանը մասնակցած քաղաքացիների 7 %-ը ոչ ոքի չի համարել հեղինակավոր քաղաքական գործիչ:

Նշենք նաև, որ հարցաշարում հարց չի եղել, թե քաղաքացիների քանի տոկոսն է վստահում սոցհարցումներին և Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը վստահեցրեց, որ հաջորդ հարցումը, որը լինելու է 10 օրից, այս հարցն էլ կներառի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---