2 նոյեմբերի 2012 - 16:17 AMT
Վրաստանի վարչապետը կոչ է արել նախագահին հեռանալ իր նստավայրից

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել նախագահին հեռանալ իր նստավայրից, գրում է «Վզգլյադը»: Բիձինա Իվանիշվիլին «անբարոյական է» համարում նման նստավայրի առկայությունն այդքան խնդիրներ ունեցող երկրում: Վարչապետն առաջարկել է Սահակաշվիլուն տեղավորվել պետքարտուղարությունում, որտեղ նրան մեկ հարկ կհատկացվի: Նա ասել է, որ ինքն առաջիկայում մտադիր չէ օգտվել նախագահական նստավայրից: