Հրանտ Բագրատյան. Նոր էներգաբլոկի գործարկումն այսօր առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար

Հրանտ Բագրատյան. Նոր էներգաբլոկի գործարկումն այսօր առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - ՀԱԷԿ անվտանգությունը ոչ ոք չի կարող գնահատել, նոյեմբերի 2-ին հայտարարել է լրագրողներին ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Աշխարհում այնպիսի փորձ չկա, թե ինչքան կդիմանա մետաղյա ռեակտորը: Գիտական հետազոտությունները խորհրդային տաիրիներին նշում էին 30 տարին, այդ 30 տարին վաղուց անցել է և ռեակտորի մետաղյան պատերը բարակելով մի գեղեցիկ օր կարող են ճառագայթել»,-ասել է նա՝ հավելելով, որ «հենց վաղը կարող են խնդիրներ առաջանալ շահագործման հետ կապված»:

Բագրատյանը հիշեցրել է, որ 1995թ. ռեակտորի վերագործարկումից մեկ տարի անց Հայաստանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան արձանագրություն ստորագրեցին նոր ռեակտորի կառուցման մասին: «Նոր էներգաբլոկի գործարկումն այսօր առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար»,-ասել է նա:

Նախկին վարչապետը հավելել է, որ այդ հացը նաև ՀԱԿ օրակարգում է, ինչպես նաև հիդրոակումուլյացիոն կայանի կառուցումը, որպեսզի մենք առաջիկա 10 տարում կարողանանք լուծել հանրապետության էներգետիկ խնդիրները»:

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին, ինչը թույլ կտա այդ ընթացքում կառուցել նոր էներգաբլոկը:

Էներգաբլոկը կունենա 1000 ՄՎտ հզորություն: Ըստ էներգետիկայի նախարարության, նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար:

Գործող ԱԷԿ-ը շահագործվել է 1976 թվականին: Ըստ մասնագետների գնահատականների, ՀԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2016 թվականը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---