Խափանումներ են գրանցվել բանկոմատների աշխատանքում

Խափանումներ են գրանցվել բանկոմատների աշխատանքում

PanARMENIAN.Net - Պլաստիկ քարտերով գործարքների կտրուկ աճի արդյունքում նոյեմբերի 2-ին խափանումներ են գրանցվել բանկոմատների աշխատանքում:

«Արմենիան Քարդի» աշխատակիցները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բանկոմատների աշխատանքը վերականգնելու համար: Ընկերությունը ներողամտություն է հայցում քարտատերերից պատճառած անհանգստության համար»,-ասվում է «Արմենիան Քարդի» (ArCa) մամլո հաղորդագրության մեջ:

Այսօրվա դրությամբ Հայաստանի առևտրային 21 բանկերից 19-ը մասնակցում են ArCa վճարային համակարգին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---