Հովիկ Աբրահամյան. Նախագահի հանձնարարականը տեղին էր և նույնիսկ մի քիչ ուշացած

Հովիկ Աբրահամյան. Նախագահի հանձնարարականը տեղին էր և նույնիսկ մի քիչ ուշացած

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր հոկտեմբերի 30-ին Չեխիա կատարած այցին, նշեց, որ հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի ներկայացուցիչների հետ և նշեց, որ 2013 թվականի գարնանը նախատեսվում է չեխ խորհրդարանականների այցը Հայաստան, որոնց հրավերներն արդեն ինքը ստորագրել է: Նա նշեց նաև, որ Չեխիայի Հանրապետության Սենատում եղել է այդ երկրի արտգործնախարարի Սաֆարովի գործով դատապարտող հայտարարությունը, որը Հովիկ Աբրահամյանը համարեց ամենասուրը:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կառավարության հետ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությանը, որտեղ նախագահ Սարգսյանն իր դժգոհությունն էր հայտնել կառավարության գործունեությունից և դրան հաջորդած արդեն այսօր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավիրած հակակոռուպցիոն նիստին նշեց. «Ես գտնում եմ, որ Հանրապետության նախագահի այդ հանձնարարականը շատ տեղին էր և նույնիսկ կարելի է ասել մի քիչ էլ ուշացած»: Նույն թեման շարունակելով՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մարդիկ շատ արագ փորձում են այն թերությունները վերացնել, չարած գործերը փորձում են կատարել և ընգգծեց. «Դա շատ լավ է, բարձր է գնահատում և նախագահը, համոզված եմ, որ լինելու է հետևողական մինչև վերջ, որպեսզի գործադիր, օրենսդիր, բոլոր մարդիկ փորձեն իրենց լիազորությունները կիռարել մինչև վերջ»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---