Փորձագետ. Նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկացած սոցիոլոգիական հարցում PR տարրեր է պարունակում

Փորձագետ. Նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկացած սոցիոլոգիական հարցում PR տարրեր է պարունակում

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացված սոցոլիոգիական հարցումներին քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հորդորում է չհավատալ: Ըստ նրա՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկացած սոցիոլոգիական հարցում PR տարրեր է պարունակում, իսկ հարցումների իրական թվերը չեն հրապարակվում: «Ոչ ոք չի կարող ասել, թե գործող նախագահը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ վարկանիշ ուներ, հիմա ինչ, որովհետև սոցոլոգիական հարցումերը վստահություն չեն ներշնչում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Արմեն Բադալյանը: Ինչ վերաբերում է այլընտրանքային ուժ կոչվածին, ըստ փորձագետի, բնական է, որ ցանկացած կուսակցություն էլ իր առաջադրած թեկնածուին համարելու է միակ ուժը, այլընտրանք չունեցողը և այլն: Արմեն Բադալյանի խոսքով՝ դա միայն ՀՀԿ-ին է վերաբերում ու շատ հնարավոր է, որ նույնը լինի ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեպքում: «Այս երկուսը ևս կհայտարարեն, որ չկա այլընտրանք և միայն իրենց թեկնածուն կարող է Հայաստանը այս վիճակից դուրս բերել»,-նկատեց Արմեն Բադալյանը:

Ավելացնենք, որ այսօր Gallup internatuional Assocition-ը հրապարակել է իր արած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ըստ այդմ՝ եթե նախագահի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա Հայաստանի քաղաքացիների 28%-ն իր ձայնը կտար նախագահ Սերժ Սարգսյանին, 19%-ը Գագիկ Ծառուկյանին, 11%-ը Ռոբերտ Քոչարյանին, 4%-ը Րաֆֆի Հովհաննիսյանին, 3%-ը Վարդան Օսկանյանին, 3%-ը Լևոն Տեր-Պետրոսյանին, 1%-ը Վահան Հովհաննիսյանին և 1%-ը Արթուր Բաղդասարյանին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---