Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու քահանաները և պահպանողական քաղաքական գործիչները խոչընդոտելու են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանի պլաններին միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին, հաղորդում է ֆրանսիական կաթոլիկ «Կրուա» թերթը: Սպասվում է, որ Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Անրդե Վեն Տրուան շաբաթ օրը Լուրդ քաղաքում քահանաների ամենամյա ժողովի ժամանակ կոչ է անելու քարոզչություն կազմակերպել նոր օրենքի ընդունման դեմ:
«Ֆրանսիայի համար հազվագյուտ երևույթ՝ կաթոլիկ եկեղեցին ստեղծում է քաղաքական ընդդիմության տոն: Քահանաների ձայնն ավելի լավ կլսվի»,- գրում է հրատարակությունը: