Իրանը հերքում է ուրանի հարստացումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը

Իրանը հերքում է ուրանի հարստացումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Իրանական պաշտոնական անձինք հերքել են մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը դադարեցնելու մասին հաղորդագրությունները, հաղորդում է Fars գործակալությունը:

Ավելի վաղ ISNA գործակալությունը, մեջբերելով արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Հուսեյն Աֆսարին, հաղորդել է, որ Իրանը դադարեցրել է հարստացված ուրանի արտադրությունը:

Անհայտ աղբյուրը հայտնել է Fars գործակալությանը, որ հարստացված ուրանի արտադրությունն առանց խափանումների շարունակվում է:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---