ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայից առայժմ հարցում չի ստացել թուրք-սիրիական սահմանին «Պետրիոտ» հրթիռային համալիրներ տեղակայելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե մենք նման հարցում ստանայինք, դաշնակիցները կքննարկեին այն»,- ասել է նա: Անկարան դիմել է ՆԱՏՕ-ին խնդրելով երկրի տարածքում տեղակայել «Պետրիոտ» համակարգեր 1990-ականներին և 2000-ին առաջին և երկրորդ իրաքյան պատերազմների ժամանակ: