ՄԻՆՍԿՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՆԻՎ» ԱՄՍԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաքում սկսել է լույս տեսնել հայկական նոր պատկերազարդ «Անիվ» ամսագիրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Առաջին համարի ծավալը 96 էջ է եւ ներկայացված են այնտեղ հեղինակներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բելառուսից եւ Էստոնիայից: Ամսագրի հրատարակությունը Մինսկի մի խումբ հայերի մասնավոր նախաձեռնությունն է: «Տարելից» բաժնում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին, զետեղված են Խորհրդային Հայաստանի առանցքային իրադարձության` 1965 թվականի ժողովրդական ցույցի մասնակիցների հիշողությունները: Նույն խորագրի տակ զետեղված է հարցազրույց Պիտեր Բալաքյանի հետ` գրող, որը հայկական թեմայով ստեղծագործությունները դուրս բերեց ԱՄՆ ազգային բեսթսելլերների մակարդակի: Առաջին անգամ ներկայացվել են նրա բանաստեղծությունների եւ արձակի ռուսերեն թարգմանությունները: «Հավիտյանս հավիտենից» խորագրի տակ զետեղված է Գարեգին Նժդեհի «Ինքնակենսագրությունը», ինչպես նաեւ հիշողությունները Նժդեհի աճյունի գաղտնի տեղափոխման մասին` Վլադիմիրի բանտին կից գերեզմանոցից հայրենիք: «Պատմության դասերը» ներկայացված են ցարական բանակի գեներալ-մայոր Գ.Կորգանովի «Հայերի մասնակցությունը համաշխարհային պատերազմին Կովկասի ռազմաճակատում 1914-1918» աշխատությամբ: «Երկիր» խորագրով ներկայացված է ակնարկ ջավախքահայության ներկայիս կյանքի մասին: «Սփյուռք» բաժնում Նադյա Ռայթի հետազոտությունն է` նվիրված Սինգապուրի եւ Մալայզիայի հայերի պատմությանը: Գոհար Մարկոսյան-Կասպերի գրական ստեղծագործությունը, որը վերջին տարիներին թարգմանվել է եվրոպական լեզուներով, ներկայացված է «Խոսքում»: «Տեսակետում» ներկայացված է առաջին անգամ անցկացված «հայկական ինտերնետ» կլոր սեղանի թեման: «Կերպար» խորագրի տակ հայտնի քատեզագետ Ռուբեն Աթոյանը ներկայացրել է Երեւանի հին ու նոր քարտեզները: Երեւանի մասին է նաեւ փիլիսոփա Արսեն Մելիքյանի «Հայրենի տունը»: «Ձայներ» բաժնում` թարգմանություններ են իտալացի լրագրող Լուիջի Վիլլարիի «Կրակը եւ սուրը Կովկասում» գրքից, որը 1905 թվականին անցել է Անդրկովկասով: Շապիկի վերջին էջում են լուսանկարները Վահան Քոչարի հավաքածուից: Նախագծի համակարգողն է Արմեն Խեչոյանը, գլխավոր խմբագիրն է` Կարեն Աղեկյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---