ՊԱՄԻՐԻ ԳԱԳԱԹՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՕԼԵԳ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

PanARMENIAN.Net - «Դոնբասի ինդուստրիալ միություն» կոնցեռնի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանի անունով է անվանվել Պամիրի գագաթներից մեկը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Գագաթն ուկրաինացի գործարարի անունով անվանվել է հայտնի ալպինիստ եւ ճանապարհորդ Սերգեյ Կայֆեջյանի կողմից, որը Մկրտչյանի հարազատ քաղաք Արմավիր բերեց հիշատակված էքսպեդիցիայի նյութերը եւ իր երախտագիտությունը հայտնեց Օլեգ Մկրտչյանին` դժվարամատչելի լեռնային կետերը հաղթահարելու ծրագրին աջակցելու կապակցությամբ: Գործարարի շնորհիվ` Ս.Կայֆեջյանը ոտքով 11-օրյա ճանապարհորդություն է կատարել Արաբական անապատով եւ կարողացել բարձրանալ գագաթ, որն այժմ կրում է հայտնի մեկենասի անունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---