Google-ը նորացնում է որոնողական համակարգի դիզայնը

Google-ը նորացնում է որոնողական համակարգի դիզայնը

PanARMENIAN.Net - Google ինտերնետ-ընկերությունը փոխում է որոնողական համակարգի դիզյանը` մի քանի ֆիլտրեր և նավիգացիայի գործիքներ տեղադրելով որոնման արդյունքների վերևի պանելում, հաղորդում է Google-ի կորպորատիվ բլոգը:

«Նոր դիզայնն աչքի է ընկնում ավելի մեծ ազատ տարածությամբ և կենտրոնացած է որոնման արդյունքների վրա ինչպես ինտերնետ աղբյուրներից, այնպես էլ Knowledge Graph գործիքի օգնությամբ ստացված աղբյուրներից»,- նշվում է բլոգում:

Google-ի որոնողական համակարգի նոր դիզայնը սկզբից հասանելի կլինի ԱՄՆ օգտագործողների համար, սակայն ժամանակի հետ ընկերությունը կգործարկի այն աշխարհի այլ երկրներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---