«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարին տրվել է «հատուկ կարգավիճակ»

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարին տրվել է «հատուկ կարգավիճակ»

PanARMENIAN.Net - Ճապոնիայի միջուկային կարգավորման հանձնաժողովն այսօր «հատուկ կարգավիճակ» է շնորհել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարին` դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակելու համար:

Բացի դրանից, ԱԷԿ-ի օպերատոր «Տոկիո էլեկտրիկ փաուերի» ներկայացուցիչները հայտարարել են այսօր, որ ընկերությունը պլանավորում է ֆինանսական աջակցության համար դիմել երկրի կառավարությանը, քանի որ ախտահարված շրջանների մաքրման և անմիջականորեն ԱԷԿ տարածքում աշխատանքների համար բավարար չեն միայն «Տոկիո էլեկտրիկ փաուերի» միջոցները:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---