Ռոմնին ընդունել է ԱՄՆ նախագահի ընտրություններում պարտությունը և շնորհավորել Օբամային

Ռոմնին ընդունել է ԱՄՆ նախագահի ընտրություններում պարտությունը և շնորհավորել Օբամային

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին շնորհավորել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ` ընդունելով իր պարտությունը:

«Ես հենց նոր զանգահարել եմ Բարաք Օբամային, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթանակի առթիվ»,- ասել է Ռոմնին Բոստոնում իր ընտրական շտաբում ելույթի ժամանակ:

Գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է ընտրություններում` հավաքելով ընտրողների կոլեգիայի 303 ձայները` անհրաժեշտ 270-ի դեպքում, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Ռոմնին հավաքել է 203 ձայն:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---