Երևանում առաջին անգամ անցկացվել է Տիգրան Թերզյանի անվան հանդբոլի հուշամրցաշարը![]() 7 նոյեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ անցկացվել է Տիգրան Թերզյանի անվան հանդբոլի հուշամրցաշարը: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում պայքարում էին 15 տարեկան հանդբոլիստների 5 թիմեր: Հիմնական պայքարն ընթացավ ՀՄԴ-ի, Շենգավիթի և Նոր Նորքի հավաքականների միջև: Ի վերջո, այդ թիմերն էլ համապատասխան հերթականությամբ գրավեցին առաջին երեք տեղերը: Հաղթողի կոչմանն արժանանալու համար խաղում ՀՄԴ-ն 25:13 հաշվով առավելության հասավ Շենգավիթի նկատմամբ: 4-րդ և 5-րդ տեղերը գրավել են ԽՄՕՄ-ի և Աջափնյակի թիմերը: Մրցաշարը կդառնա ավանդական և կանցկացվի ամեն տարի: Տիգրան Թերզյանը հայկական հանդբոլի հիմնադիրներից է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները հանդես են եկել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: 1967-ից Թերզյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, իսկ 2000-ից կրել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում: Նա Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, Թերզյանը նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր: Երեք տարի է, որ Թերզյանը հրաժեշտ է տվել կյանքին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |