Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մասնակցում են Իսպանիայի թիմային առաջնությանը

Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մասնակցում են Իսպանիայի թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը «Լինեքս Մեյջիքի» կազմում մասնակցում են Իսպանիայի թիմային առաջնությանը:

Առաջնության երկրորդ տուրում հայ շախմատիստսների թիմը հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ 3.5:2,5 հաշվով:

Սարգսյանը հաղթել է Խուան Ֆլուվիին, իսկ Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Իպոլիտ Ասիսի հետ:

«Լինեքս Մեյջիքը» հավաքել է երկու միավոր և կիսում է 3-5-րդ տեղերը: Առաջնության առաջատարը «Սեստաո Նատուրգասն» է, որն ունի 4 միավոր:

Երրորդ տուրում «Լինեքս Մեյջիքը» կխաղա «Ռեվերտե Ալբոխի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---