ANCA-ն շնորհավորում է Օբամային և արդյունավետ համագործակցության հույս հայտնում

ANCA-ն շնորհավորում է Օբամային և արդյունավետ համագործակցության հույս հայտնում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANKA) նախագահ Քեն Խաչիկյանը հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների և Կոնգրեսի վերընտրությունների կապակցությամբ:

«Մենք շնորհավորում ենք նախագահ Բարաք Օբամային հաղթանակի առթիվ, շոնրհակալություն ենք հայտնում Միթ Ռոմնիին լավ կազմակերպված ընտրարշավի համար, իսկ ԱՄՆ հայերին՝ ընտրություններին մասնակցելու համար: Մենք հուսով ենք, որ հետագայում ևս կշարունակվի մեր համագործակցությունը Օբամայի վարչակազմի և ընտրված կոնգրեսականների հետ հայ համայնքի համար առանցքային հարցերում առաջընթացի հասնելու նպատակով:

Մենք ուրախ ենք նաև, որ Կոնգրեսի կազմում վերընտրվել է հայ համայնքի աջակցությունը վայելող կոնգրեսականների մեծ մասը, այդ թվում Ռոբերտ Մենենդեսը, Էրիկ Քանտորը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոունը»,-հայտարարել է Քեն Խաչիկյանը:

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթեց նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրիչների 303 ձայն անհրաժեշտ 270 փոխարեն, հայտնում է CNN հեռուստաալիքը: Հանրապետական Ռոմնին հավաքել է 203 ձայն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---