Սևամորթ ֆուտբոլիստների միությունը մտադիր է լրջորեն պայքարել սևամորթ խաղացողների իրավունքների համար

Սևամորթ ֆուտբոլիստների միությունը մտադիր է լրջորեն պայքարել սևամորթ խաղացողների իրավունքների համար

PanARMENIAN.Net - Անգլիայում ստեղծված Սևամորթ ֆուտբոլիստների միությունը մտադիր է լրջորեն պայքարել սևամորթ խաղացողների իրավունքների համար: Ինչպես հայտնում է բրիտանական մամուլը, միությունը մտադիր է մինչև 9 ամսվա որակազրկման հասնել ռասիզմի ցանկացած դրսևորման համար:

Բացի այդ, ըստ միության, ցանկացած խաղ կարող է ընդհատվել, եթե տրիբունաներից ռասիստական արտահայտություններ հնչեն: Բոլոր այդ կետերը ներառվել են այն փաստաթղթում, որը քննվելու է արհմիության, պրեմիեր լիգայի ղեկավարության, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի, ինչպես նաև Kick It Out ակցիայի հովանավորների կողմից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---