Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել բուլղար ժողովրդին

Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել բուլղար ժողովրդին

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և ժողովրդին Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ:

Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով և նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց արձանագրեց Բուլղարիայում հոգևոր կյանքի զարգացման և վերարթնացման գործում: Իբրև ճշմարիտ հովիվ Մաքսիմ Պատրիարքը նաև ուժեղ կամք դրսևորեց` պահպանելու Եկեղեցու ուժն ու միությունը: Մենք ճանաչում էինք նրան իբրև խորը հոգևոր նկարագրի տեր անձի:

…Մենք պիտի հիշենք մեր աղոթքներում հանգուցյալ Պատրիարքին և հայցենք Ատծուն` ընդունելու երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքի հոգին Իր Երկնային Արքայության մեջ»: Նոյեմբերի 9-ին Մաքսիմ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---