Տրայան Հրիսթեա. Մեր հիմնական նպատակը Հայաստանի դատաիրավական համակարգում կոռուպցիայի վերացումն է![]() 7 նոյեմբերի 2012 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության ոլորտին աջակցություն տրամադրելու հարցում Եվրամիությունը ընդգրկված էր երեք ուղղություններում՝ բյուջետային և տեխնիկական աջակցություն արդարադատության բարեփոխումներին և արդարադատության մատչելիության ապահովում: ԵՄ-ն՝ Հայաստանի արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ իրենք ուշադրությունը սևեռել էին այն բանի վրա, որ ծրագիրը պետք է տա կոնկրետ արդյունքներ: «Նախ մեր նպատակն էր ապահովել դատական համակարգի թափանցիկությունը և, որ այն ավելի լավ իրականացնի իր գործառույթը: Նպատակ ունեինք նաև այս համակարգում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Ես կարծում եմ՝ համեմատության մեջ դնելիս տեսանելի են ձեռքբերումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա նաև նշեց, որ ծրագրերը ավարտին չեն հասել և ապագայում դեռ անելիքներ շատ կան: Արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ ԵՄ հայաստանյան պատվիրակությունը Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու առաջարկին դրական պատասխան է տվել: Ավելացնենք, որ Հայաստանում իրականացվող արդարադատության ոլորտի բարեփոխումների ծրագրով Եվրամիությունը Արդարադատության նախարարությանը տրամադրել է 23 մլն եվրո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |