Արդարադատության նախախարը նոր որակի դատիրավական համակարգ է խոստանում![]() 7 նոյեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մի քանի առանցքային նախաձեռնությունների միջոցով նպաստել է Հայաստանում արդարատության ոլորտի բարեփոխումներին: Այսօր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակում այս թեմայով քննարկում էր: ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Օննո Սիմոնսի խոսքերով ԵՄ աջակցության նպատակն է հասնել արդարադատության ոլորտի անկախության, հավետվողականության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և այլն: «Թափանցիկության ապահովումը, արդյունավետության բարձրացումը, արդարադատության համակարգի մատչելիությունը ևս համագործակցության կարևոր ոլորտներ են»,- նկատեց Օննո Սիմոնսը: Մինչ օրս արձանագրված արդյունքների թվում նա նշեց նոր կառուցված և վերանորոգված դատարանների շենքերը, դատարաններում տեղադրված նոր էլեկտրոնային տերմինալները: ԵՄ աջակցությամբ ստեղծվել է Փաստաբանների դպրոց և ԵՄ փորձագետների աջակցությամբ փորձաքննություն են անցել մի շարք իրավական ակտեր: ԵՄ պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ դեռ շատ աշխատանքներ կան անելու: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ ԵՄ-ն շարունակում է մնալ գլխավոր գործընկեր Հայաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներում: Արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումները նախարարը համարում է որակական: «Ի դեմս ԵՄ-ի՝ մենք տեսնում ենք կայուն և հուսալի գործընկերոջ: Եվրամիության արժեհամակարգի ճանապարհի այլընտրանքը մենք չունենք»,- նկատեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը հույս հայտնեց, որ կատարված բարեփոխումներից հետո եղած խնդիրները կկարողանանք ինքներս լուծել: Նա այսօր խոստացավ, որ Հայաստանը ունենալու է նոր որակի դատաիրավական համակարգ, որում արդեն նշված թերություններն ու խնդիրները չեն լինելու: Ավելացնենք, որ ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտին ներառում է բյուջետային աջակցություն Հայաստանին, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագիր, Թվինինգ ծրագիր Գերմանիայի և Իսպանիայի հետ՝ ընդհանուր առմամբ մոտ 23 մլն եվրոյի չափով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |