«Ժառանգությունը» ողջունում է ԲՀԿ-ի քայլը![]() 7 նոյեմբերի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը որևէ ձևով կապված չէ ներքին և արտաքին խաղացողների հետ և դրա վկայությունն է այն, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին «Ժառանգությունն» առաջադրել է իր թեկնածուին ՝ ՐաֆՖի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փախնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ տարիներ շարունակ «Ժառանգությունը» նույն բանաձևով է հանրությանը ներկայացել՝ խնդիրների լուծումը երեք նախագահների եռանկյունուց դուրս, ու այդ ուղղությամբ կուսակցությունն աշխատել և աշխատում է: Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի երեկ տարածած հայտարարությանը, դրական գնահատեց այն և նշեց. « Ժառանգությունը» դեռ այդ հարցի շուրջ քննարկում չի ծավալել և դեռ վերջնական որոշում չունի»: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նշեց, թե ողջունելի է, որ ԲՀԿ-ն ըստ էության «ժառանգության» այս տարիների ասածին միացավ՝ նկատի ունենալով անցումը 100 %-անոց համամասնական ընտրություններին ու սահմանադրական փափոխություններով երկրի խորհրդարանական կառավարմանը: Այն հարցին, թե սա կարող է համախմբել ընդդիմադիր դաշտը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել և ընդգծեց, որ «Ժառանգությունը» բաց է եղել ցանկացած խորհրդակցությունների համար: Հիշեցնենք՝ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել քաղաքական ուժերի հետ խոհրդակցության առաջարկով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Մենք կարևորում ենք 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |