Արցախի զինված ուժերում քննարկվել են զինվորական կարգապահության հետ կապված խնդիրներ

Արցախի զինված ուժերում քննարկվել են զինվորական կարգապահության հետ կապված խնդիրներ

PanARMENIAN.Net - Երեկ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ ԼՂՀ Պ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և ռազմաիրավապահ մի շարք կառույցների ղեկավարներ, քննարկվել են Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում մասնակիցներն անդրադարձել են բանակում արձանագրվող իրավախախտումների վերլուծությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակին, ընդգծել, որ ինչպես ռազմաիրավապահ մարմինները, այնպես էլ զինվորական կարգապահության ոլորտի պատասխանատուները պետք է լինեն ոչ թե կատարված հանցագործությունը ֆիքսողի, այլև ժամանակին դրանք բացահայտողի և կանխարգելողի դերում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---