Արարատի գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 երեխա

Արարատի գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 երեխա

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16-17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա։

Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, որոնց մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ կան։ Արդյունքում, ժամը 17-18-ին հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա։

3-4 տարեկան տասը երեխա առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել։ Նրանց վիճակը շարունակել է հսկել գյուղի ընտանեկան բժիշկը։ Գիշերը երեխաներն անց են կացրել հանգիստ, այժմ նրանց վիճակը գնահատվում է նորմալ։

Հիվանդանոցում մնացած երեք երեխային ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այսօր նրանցից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից։

Հիվանդության հետագա տարածումը կանխելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ և լաբորատոր հետազոտություններ: Նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---