ԱՄՆ պետքարտուղար կրկին կարող է Ռայսը դառնալ, այս անգամ՝ Սյուզեն Ռայսը![]() 7 նոյեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը կարող է գլխավորել Սյուզան Ռայսը, որը վերջերս կոշտ ձևով պաշտպանում է ԱՄՆ շահերը որպես ՄԱԿ-ում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ: Նման կարծիք է հայտնել ՌԳԱ ԱՄՆ ու Կանադայի ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վալերի Գարբուզովը: «Վերլուծաբաններից շատերը համարում են, որ ԱՄՆ նոր պետքարտուղարը կլինի Սյուզան Ռայսը: Նա հայտնի է, նրա դիրքորոշումը պարզ է ու հստակ: Ամեն դեպքում, դա պետք է լինի մի մարդ, որն ընկալում է ազգային շահերն ու կարողանում է պաշտպանել դրանք: Ռայսն, ըստ իս, առավել հարմար թեկնածուն է: Եվ հետո արդեն բավական երկար ժամանակ է, ինչ պետքարտուղարի պաշտոնը կանանց է տրված և վարչակազմի ձևավորման ժամանակ այդ գործոնը ևս հաշվի է առնվում»,-հայտարարել է փորձագետը «Ռուսաստանի ձայնին»: Նա նշել է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուրվագիծը նույնը կմնա, ով էլ զբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթել է նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |