7 նոյեմբերի 2012 - 15:09 AMT
Գյումրիում թունավորվել են տնային պայմաններում պատրաստված պահածոյից

Նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Հիվանդները դիմել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից 1 հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: