Մանկավարժական համալսարանը կգործակցի Եվրոպայում գիտական և բժշկական կենտրոն համարվող Օուլուի համալսարանի հետ

Մանկավարժական համալսարանը կգործակցի Եվրոպայում գիտական և բժշկական կենտրոն համարվող Օուլուի համալսարանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիին և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու բուհերի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գիտական և բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---