ABC հեռուստաալիք. ԱՄՆ ՌԾՈՒ-ն ամերիկյան տարածքային ջրերից ոչ հեռու նկատել է ռուսական սուզանավ

ABC հեռուստաալիք. ԱՄՆ ՌԾՈՒ-ն ամերիկյան տարածքային ջրերից ոչ հեռու նկատել է ռուսական սուզանավ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ամերիկյան տարածքային ջրերից ոչ հեռու նկատել են ռուսական սուզանավ, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

ԱՄՆ ՊՆ-ում աղբյուրի խոսքով, «Բարակուդա -2» դասի ատոմային սուզանավն անցած ամիս նկատվել է ԱՄՆ ՌԾՈՒ կողմից արևելյան ափից 275 մղոն հեռավորության վրա: Միաժամանակ նշվում է, որ ռուսական սուզանավը չի մտել ամերիկյան տարածքային ջրեր:

Սուզանավը նկատելուց հետո ամերիկյան ռազմանավերը սկսել են հետևել դրան, և ռուսական սուզանավն ընթացք է վերցրել դեպի Եվրոպա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---