Վրացագետ. Առաջիկայում հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի

Վրացագետ.   Առաջիկայում  հայ-վրացական հարաբերություններում  փոփոխություններ   չեն  լինի

PanARMENIAN.Net - Առաջիկայում հայ-վրացական հարաբերություններում վրացագետ Ջոնի Մելիքյանն առաջարկում է փոփոխությունների չսպասել, քանի որ վրացական քաղաքական նոր թիմը դեռ չի ձևավորվել: Այս մասին նա ասաց այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ:

Վրացագետն, անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին, առանձնացրեց. «Ներքին իրավիճակը դեռ կայուն չէ Վրաստանում և այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է դիտարկել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Վրաստանի համատեքստում»: Վրացագետը նշեց, որ Վրաստանն իրոք կարիք ունի բարելավելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ըստ Ջոնի Մելիքյանի, Վրաստանը տնտեսապես կապված է Ռուսաստանի հետ և այդ կապվածոթյունը վրացիները զգում են և դա պատկերացնում են ռուսական շուկայի ու Ռուսաստանում աշխատելու հնարավորության հետ .«Այսօրվա դրությամբ մոտավորապես 500 հազար Վրաստանի քաղաքացի է բնակվում Ռուսաստանում և այդ քաղաքացիների կեսը ոչ լեգալ են բնակվում: Սրանից ելնելով վրացիները ուզեն, թե չուզեն ստիպված են բարելավել Ռուսատանի հետ իրենց հարաբերությունները»,-ընդգծեց վրացագետը:

 Ուշագրավ
---