7 նոյեմբերի 2012 - 16:44 AMT
Նոյեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,93 դրամ

Նոյեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.1 մլն դրամի առք և վաճառք` 408,85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.95 դրամ:

Միաժամանակ, նոյեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,93 դրամ՝ նոյեմբերի 6-ի համեմատ ավելանալով 0,63 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523,74 դրամ, ավելանալով 2,76 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,09 կետով՝ մինչև 13,03 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: