Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը այսուհետ ԱՄՆ-ի համար կունենա ավելի բարձր ռազմավարական նշանակություն![]() 7 նոյեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վերընտրվելուց հետո Միացյալ նահանգները և Հայաստանը կշարունակեն խորացնել երկկողմ հարաբերությունները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կունենա ավելի բարձր ռազմավարական նշանակություն, ինչը, սակայն, կախված է նաև ռուս-ամերիկյան հարաբերություններից: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ամերիկայի հայ համայնքը չսատարեց թեկնածուներից ոչ մեկին, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ դա ավելի շատ ազդեցություն կունենա ոչ թե Օբամայի հետ հարաբերությունների, այլ՝ հենց հայ համայնքի վրա: «Այդ քայլը կհամախմբի, կմոբիլիզացնի և ավելի կուժեղացնի ամերիկայի հայկական լոբբին: Այլ կերպ ասած՝ շատ ավելի ամերիկահայեր կդառնան քաղաքականապես ակտիվ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի գործող նախագահ Բարաք Օբաման նախնական տվյալներով հաղթել է նախագահական ընտրություններում: Նա ստացել է 290 քվե՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն: Հիշեցնենք՝ նրա գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |