Երևանը պատրաստ է 10 իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել

Երևանը պատրաստ է 10 իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել

PanARMENIAN.Net - Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:

Գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության համատեքստում քննարկվեցին գյուղմթերքի, հանքային և խմելու ջրերի, պահածոների արտահանման հնարավորությունները:ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին`նշելով, որ արտահանվող սննդի որակի հետ կապված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Այդ ուղղությամբ համապատասխան ծրագրեր են մշակվել և իրականացվում Եվրամիության հետ: Քննարկվեցին նաև տնկիների և սերմերի արտադրության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և ջրի օգտագործման բնագավառում փորձի փոխանակման, գյուղատնտեսական գիտակրթական հաստատությունների միջև կապերի հաստատման, մասնագետների վերապատրաստման հարցեր:

Առողջապահության ոլորտում կողմերը կարևորեցին կադրերի պատրաստման, բուժհաստատությունների միջև կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցությունը: Անդրադարձ եղավ դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորություններին: Քննարկվեցին Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցեր: Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը պատրաստակամություն հայտնեց Երևանում տասը իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---