ՄԻՊ. «Վարդաշեն» ՔԿՀ-ում դատարպարտյալին անհրաժեշտ բուժօգնություն ցույց չեն տվել![]() 7 նոյեմբերի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գրիգոր Գրիգորյանի կինը դիմում էր ներկայացրել ՄԻՊ գրասենյակ, որտեղ խնդրում էր Պաշտպանի միջնորդությունը իր ամուսնուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցում, քանի որ քրեակատարողական հիմնարկում Գրիգորյանը համապատասխան բուժում չի ստանում: Դատապարտյալի խնդրի կապակցությամբ Պաշտպանը դիմել էր Արդարադատության նախարարություն, որտեղից, ի պատասխան հայտնել էին, որ դատապարտյալի բուժումը կկազմակերպվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այնուամենայնիվ, դատապարտյալի առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով նոյեմբերի 5-ին Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գրիգոր Գրիգորյանին: Աշխատակիցների հետ զրույցի ընթացքում դատապարտյալը ներկայացրել էր բողոքները կապված իր հիվանդությունների հետ և հայտնել, որ թե «Վարդաշենում» և թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում բժիշկները չունեն համապատասխան մասնագիտացում իր հիվանդությունները բուժելու համար: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները պարզել էին նաև, որ Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, սակայն այնտեղ հիվանդության վերջնական ախտորոշում այդպես էլ չի արվել: Դատապարտյալի առողջական ծանր վիճակը հաստատել է նաև քրեակատարողական հիմնարկի բժշկուհին և տեղեկացրել, որ նրան անհապաղ անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Դատապարտյալ Գրիգոր Գրիգորյանի խնդրի կապակցությամբ Պաշտպանը պատրաստվում է կրկին դիմել Արդարադատության նախարարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |