Օբամայի համար հիմնականում քվեարկել են աֆրոամերիկացիները, կանայք և երիտասարդները

Օբամայի համար հիմնականում քվեարկել են աֆրոամերիկացիները, կանայք և երիտասարդները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահական ընտրություններում երկրորդ անգամ ընտրված Բարաք Օբամայի համար հիմնականում քվեարկել են աֆրոամերիկացիները, կանայք և երիտասարդները: Այդ մասին վկայում է վիճակագրությունը՝ հրապարկված CNN կողմից: Այսպես, սպիտակ բնակչության 59 տոկոսն աջակցել են Միթ Ռոմնիին, իսկ Օբամայի համար քվեարկել է աֆրոամերիկացիների 93 տոկոսը և լատինոամերիկացիների 71 տոկոսը:

Ամենից շատ Օբամայի համար քվեարկել են կանայք և մինչև 29 տարեկան երիտասարդները՝ համապատասխամաբար 55 տոկոս և 60 տոկոս: Միաժամանակ 65 տարեկանից ավագ մարդկանց շարքում Օբամային ընտրել է 44 տոկոսը, Ռոմնիին՝ 56, հաղորդում է Գազետա.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---