Ամերիկյան Կոլորադո և Վաշինգտոն նահանգների բնակիչները նոյեմբերի 6-ին քվեարկել են մարիխուանայի օգտագործման և վաճառքի օրինականացման օգտին, հաղորդում է NBC News-ը: Այդ երկու նահանգներն առաջինն են եղել, որոնք թույլ են տվել թեթև թրմանյութի օգտագործումը:
The Denver Post թերթի տվյալներով, ձայների 50 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Կոլորադոյում օրինականացման համար քվեարկել են 52,7 տոկոսը, Մասաչուսեթսում հավանություն են տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը: