Եվրահանձնաժողովը հունական տնտեսությանն աճ է կանխատեսել 2014-ին

Եվրահանձնաժողովը հունական տնտեսությանն աճ է կանխատեսել 2014-ին

PanARMENIAN.Net - 2013-ի տվյալներով հունական տնտեսությունը կկրճատվի 4,2 տոկոսով, իսկ 2014-ին կաճի 0,6 տոկոսով:

Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի աշնանային կանխատեսման մեջ: 2012-ին Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 5-րդ տարին շարունակ, հաղորդում է lenta.ru-ն:

2013-ին ռեցեսիա է սպասվում նաև Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովենիայում և Կիպրոսում: Այլ երկրները կարող են խուսափել ռեցեսիայից, սակայն նրանց ՀՆԱ աճի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն կկրճատվեն:

Նոր հաշվետվությունում նաև հաղորդվում է, որ եվրագոտու ՀՆԱ-ն 2013-ին կարող է աճել ընդամենը 0,1 տոկոսով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---