Քաջարանում ու Կապանում կրկին երկրաշարժ է զգացվել![]() 7 նոյեմբերի 2012 - 22:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 20.21-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում` 2-3 բալ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան` ժամը 10.26-ին, Իրանի Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գրանցվել էր 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում` Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |